Արտլաբ Գյումրիի եւ Արտլաբ Երեւանի հավաքը «ArtաՍահման» արվեստանոցում

«Արտլաբ Գյումրի»-ի եւ «Արտլաբ Երեւան»-ի հավաքը «ArtաՍահման» արվեստանոցում

Հավաքին մասնակից էին՝
կրթահամալիրի Գեղարվեստի գործընկեր՝ Գյումրու Գեղարվեստի ակադեմիայի ուսանողները՝ «Արտլաբ Գյումրի»-ի ստեղծագործական թիմը, ի դեմս ղեկավար Վահագն Ղուկասյանի ,«Արտլաբ Երեւան»-ի նախագծի ղեկավար Հովհաննես Մարգարյանի, կրթահամալիրի գծանկարի արվեստանոցի ղեկավար, արվեստագետ, համադրող Գագիկ Չարչյանի, արվեստի ոլորտում հետազոտական նախագծեր իրականացնող Ավագ դպրոցի սովորողներ։

Continue reading “Արտլաբ Գյումրիի եւ Արտլաբ Երեւանի հավաքը «ArtաՍահման» արվեստանոցում” →

ArtաՍահման արվեստանոց

Գործունեության նպատակը՝

Երևանի արվարձաններից մեկում՝ Հարավ Արևմտյան թաղամասում,«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Գեղարվեստում կրթամշակութային գործունեությամբ ապահովել արվեստի ներկայություն՝ ֆեստիվալների, ցուցադրություն-համերգների, աշխատարանների միջոցով։

Կրթահամալիրի արվեստանոցները բաց են արտիստական տարբեր խմբերի, անհատների համար, բաց է համագործակցություններին։

Վայրը՝ Րաֆֆի 69/2

Կազմակերպությունը՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Հեռ․ +374 73 52 10, +374 77 78 82 84

Artասահման պատկերասրահում Լիանա Ասատրյանն է

91297003_208429920594368_7643666881949204480_o

Իմ առաջին ցուցահանդեսն էր Գյումրու բիենալեում: Տասնութ տարեկան էի: Այդ ցուցահանդեսին հրավիրված էին միջազգային դեմքեր, մեծ նկարիչների աշխատանքներ էին ցուցադրվում: Բայց այդ բոլոր անունները մի կողմ. իմ աշխատանքը ցուցադրվում էր այն նույն սրահում, որտեղ դրված էին նաև իմ ուսուցիչ Արա Գուրզադյանի ստեղծագործությունները: Այդ փաստն ինձ համար մեծագույն երջանկություն էր` ցուցադրվել լեգենդար այդ մարդու հետ նույն սրահում:

Ամեն նկարի ավարտը տեսնելն է երջանկություն, որովհետև դրան հասնելը դժվար է, միշտ չէ, որ  զգում ես ավարտը: Էլ չասեմ, որ կարող եմ նաև ավարտի հանգուցալուծումից գոհ չլինել: Երբ հասկանում եմ, որ կայացավ ավարտը և ես հասցրեցի, կարողացա ասել այն, ինչ ուզում էի, երջանիկ եմ:

Continue reading “Artասահման պատկերասրահում Լիանա Ասատրյանն է” →

Аrtասահման պատկերասրահում Անուշ Ղուկասյանն է

60261102_2338328869576836_3737144270809726976_o

Անուշ Ղուկասյանը Հայաստանում ապրող և աշխատող երիտասարդ ժամանակակից արվեստագետներից է: Ղուկասյանը, ծնվել է 1985 թ., Գրաֆիկական արվեստի մագիստրոսի աստիճան է ստացել Երևանի Գեղարվեստի պետական Ակադեմիայում:

Continue reading “Аrtասահման պատկերասրահում Անուշ Ղուկասյանն է” →

АrtաՍահման պատկերասրահում Արևիկ Արևշատյանն է

 

 

Իմ ստեղծագործության հիմքում ընկած է էսթետիկան և դրանով ապրելու հավատը: Ես վստահ եմ, որ ինչ –
որ ժամանակ հետո, այնուամենայնիվ, տեղի կունենա մարդու և բնության հաշտեցումը: Աշխատանքը
կվերափոխվի խաղի, իսկ Գեղեցկությունն աշխարհում կսահմանի իր կարգուկանոնը: Գեղագիտական
ընկալումն էականորեն ինտուիտիվ է: Ազատ սինթեզի ճանապարհով այն արարում է գեղեցիկը․ դա
նպատակասլացությունն է առանց նպատակի, օրինաստեղծումն առանց օրենքի: Ես արվեստում կարևորում
եմ գեղեցկությունն իբրև գեղարվեստական օտարվածություն, որը հակադրված է պրագմատիկ աշխարհին:

Continue reading “АrtաՍահման պատկերասրահում Արևիկ Արևշատյանն է” →

ArtաՍահման  և Ցուցասրահ պատկերասրահներում գեղանկարիչ Ավետիս Խաչատրյանն է․․․

69351408_2457560040945959_5163036661046575104_oArtաՍահման  և Ցուցասրահ պատկերասրահում ներկայանում է գեղանկարիչ Ավետիս Խաչատրյանը։

Ավետիսը ողջունում է կրթահամալիրի սովորողներին, ներկայացնում իր արվեստանոցը, աշխատանքները և փոխանցում ազատ ստեղծագործելու, կոլաժներ պատրաստելու առաջարկը։

Փորձենք․․․

 

Continue reading “ArtաՍահման  և Ցուցասրահ պատկերասրահներում գեղանկարիչ Ավետիս Խաչատրյանն է․․․” →

Artասահման և Ցուցասրահ պատկերասրահներում Անանիա Քոչարյանն է

92789142_2746875818866571_8061874779637940224_nԱնանիա Քոչարյանի ուղերձը․

Ողջունում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի բոլոր աշակերտներին, ուսուցչական անձնակազմին, տնօրինությանը, ինչպես նաև Քնարիկ Ներսիսյանին, ով կազմակերպեց իմ առցանց անհատական առաջին  ցուցահանդեսը։ Կանխավ շնորհակալ եմ ուշադրության և հետաքրքրության համար։

 

Continue reading “Artասահման և Ցուցասրահ պատկերասրահներում Անանիա Քոչարյանն է” →

Artասահման և Ցուցասրահ պատկերասրահներում Արման Գրիգորյանն է․․․

67167589_2842188602464894_6901972063389483008_n

Հեռավար-առցանց ընտանեկան դպրոցի հարթակում, Artասահման և Ցուցասրահ պատկերասրահներում ներկայանում է Արման Գրիգորյանը։

Continue reading “Artասահման և Ցուցասրահ պատկերասրահներում Արման Գրիգորյանն է․․․” →