Continue reading “Artասահման պատկերասրահում Լիանա Ասատրյանն է”
Аrtասահման պատկերասրահում Անուշ Ղուկասյանն է
Անուշ Ղուկասյանը Հայաստանում ապրող և աշխատող երիտասարդ ժամանակակից արվեստագետներից է: Ղուկասյանը, ծնվել է 1985 թ., Գրաֆիկական արվեստի մագիստրոսի աստիճան է ստացել Երևանի Գեղարվեստի պետական Ակադեմիայում:
Continue reading “Аrtասահման պատկերասրահում Անուշ Ղուկասյանն է”
АrtաՍահման պատկերասրահում Արևիկ Արևշատյանն է
Իմ ստեղծագործության հիմքում ընկած է էսթետիկան և դրանով ապրելու հավատը: Ես վստահ եմ, որ ինչ –
որ ժամանակ հետո, այնուամենայնիվ, տեղի կունենա մարդու և բնության հաշտեցումը: Աշխատանքը
կվերափոխվի խաղի, իսկ Գեղեցկությունն աշխարհում կսահմանի իր կարգուկանոնը: Գեղագիտական
ընկալումն էականորեն ինտուիտիվ է: Ազատ սինթեզի ճանապարհով այն արարում է գեղեցիկը․ դա
նպատակասլացությունն է առանց նպատակի, օրինաստեղծումն առանց օրենքի: Ես արվեստում կարևորում
եմ գեղեցկությունն իբրև գեղարվեստական օտարվածություն, որը հակադրված է պրագմատիկ աշխարհին:
Continue reading “АrtաՍահման պատկերասրահում Արևիկ Արևշատյանն է”
ArtաՍահման և Ցուցասրահ պատկերասրահներում գեղանկարիչ Ավետիս Խաչատրյանն է․․․
ArtաՍահման և Ցուցասրահ պատկերասրահում ներկայանում է գեղանկարիչ Ավետիս Խաչատրյանը։
Ավետիսը ողջունում է կրթահամալիրի սովորողներին, ներկայացնում իր արվեստանոցը, աշխատանքները և փոխանցում ազատ ստեղծագործելու, կոլաժներ պատրաստելու առաջարկը։
Փորձենք․․․
Continue reading “ArtաՍահման և Ցուցասրահ պատկերասրահներում գեղանկարիչ Ավետիս Խաչատրյանն է․․․”
Artասահման և Ցուցասրահ պատկերասրահներում Անանիա Քոչարյանն է
Անանիա Քոչարյանի ուղերձը․
Ողջունում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի բոլոր աշակերտներին, ուսուցչական անձնակազմին, տնօրինությանը, ինչպես նաև Քնարիկ Ներսիսյանին, ով կազմակերպեց իմ առցանց անհատական առաջին ցուցահանդեսը։ Կանխավ շնորհակալ եմ ուշադրության և հետաքրքրության համար։
Continue reading “Artասահման և Ցուցասրահ պատկերասրահներում Անանիա Քոչարյանն է”
Artասահման և Ցուցասրահ պատկերասրահներում Արման Գրիգորյանն է․․․
Հեռավար-առցանց ընտանեկան դպրոցի հարթակում, Artասահման և Ցուցասրահ պատկերասրահներում ներկայանում է Արման Գրիգորյանը։
Continue reading “Artասահման և Ցուցասրահ պատկերասրահներում Արման Գրիգորյանն է․․․”
Ապրիլի 13-30
Մարինա Աբրամովիչ և Ուլայ….
2020 թվականի մարտի 2-ին կյանքից հեռացավ 76 ամյա Ուվե Լայսիսպենը, որը հայտնի է Ուլայ կեղծանունով: Նրա արվեստի, մասնավորապես՝ փերֆորմանսների մասին խոսեցին շատերը, սակայն էլ ավելի լայն զանգվածներին նրա անունը հայտնի դարձավ Մարինա Աբրամովիչի հետ ստեղծագործական ու սիրային կապի արդյունքում: Vnews-ը ներկայացնում է յուրատեսակ ստեղծագործողների խելահեղ սիրո պատմությունը, որը հաճախ հատում էր վտանգավորի սահմանագիծը:
Artասահման պատկերասրահի աշխատարանում Դավիթ Դավթյանն է․․․
Մարտի 10-ին, ժամը՝ 11։00 տեղի կունենա
վարպետաց դաս-պարապմունք Artասահման աշխատարանում։ Պարապմունքը վարում է գեղանկարիչ՝ Դավիթ Դավթյանը։
Մասնակիցներ՝ կերպարվեստի ընտրությամբ գործունեության Միջին դպրոցի սովորողներ։
Դասավանդողներ՝ Գագիկ Չարչյան, Կարեն Մկրտչյան
Պարապմունքը բաց է բոլոր ցանկացողների համար։
Artասահամանում «Երկու Սերունդ» ցուցադրությունն է․․․
Փետրվարի 27-ին Հյուսիսային դպրոցի «Artասահման» պատկերասրահում կայացավ «Երկու սերունդ» ցուցադրությունը, որտեղ ներկայացված էին հայր և դուստր Դավթյանների աշխատանքները: Ցուցադրության բացմանը ներկա էին կրթահամալիրի դասավանդողները և սովորողները:
Ցուցադրության ներկայացումից հետո բացվեց Artասահմանի աշխատարանը «Բնակավայրն առանց ճաղերի թեմայով», պարապմունքը վարեց՝ Հռիփսիմե Դավթյանը։
Continue reading “Artասահամանում «Երկու Սերունդ» ցուցադրությունն է․․․”