Artասահման պատկերասրահում Լիանա Ասատրյանն է

91297003_208429920594368_7643666881949204480_o

Իմ առաջին ցուցահանդեսն էր Գյումրու բիենալեում: Տասնութ տարեկան էի: Այդ ցուցահանդեսին հրավիրված էին միջազգային դեմքեր, մեծ նկարիչների աշխատանքներ էին ցուցադրվում: Բայց այդ բոլոր անունները մի կողմ. իմ աշխատանքը ցուցադրվում էր այն նույն սրահում, որտեղ դրված էին նաև իմ ուսուցիչ Արա Գուրզադյանի ստեղծագործությունները: Այդ փաստն ինձ համար մեծագույն երջանկություն էր` ցուցադրվել լեգենդար այդ մարդու հետ նույն սրահում:

Ամեն նկարի ավարտը տեսնելն է երջանկություն, որովհետև դրան հասնելը դժվար է, միշտ չէ, որ  զգում ես ավարտը: Էլ չասեմ, որ կարող եմ նաև ավարտի հանգուցալուծումից գոհ չլինել: Երբ հասկանում եմ, որ կայացավ ավարտը և ես հասցրեցի, կարողացա ասել այն, ինչ ուզում էի, երջանիկ եմ:

Continue reading “Artասահման պատկերասրահում Լիանա Ասատրյանն է”

Аrtասահման պատկերասրահում Անուշ Ղուկասյանն է

60261102_2338328869576836_3737144270809726976_o

Անուշ Ղուկասյանը Հայաստանում ապրող և աշխատող երիտասարդ ժամանակակից արվեստագետներից է: Ղուկասյանը, ծնվել է 1985 թ., Գրաֆիկական արվեստի մագիստրոսի աստիճան է ստացել Երևանի Գեղարվեստի պետական Ակադեմիայում:

Continue reading “Аrtասահման պատկերասրահում Անուշ Ղուկասյանն է”

АrtաՍահման պատկերասրահում Արևիկ Արևշատյանն է

 

Իմ ստեղծագործության հիմքում ընկած է էսթետիկան և դրանով ապրելու հավատը: Ես վստահ եմ, որ ինչ –
որ ժամանակ հետո, այնուամենայնիվ, տեղի կունենա մարդու և բնության հաշտեցումը: Աշխատանքը
կվերափոխվի խաղի, իսկ Գեղեցկությունն աշխարհում կսահմանի իր կարգուկանոնը: Գեղագիտական
ընկալումն էականորեն ինտուիտիվ է: Ազատ սինթեզի ճանապարհով այն արարում է գեղեցիկը․ դա
նպատակասլացությունն է առանց նպատակի, օրինաստեղծումն առանց օրենքի: Ես արվեստում կարևորում
եմ գեղեցկությունն իբրև գեղարվեստական օտարվածություն, որը հակադրված է պրագմատիկ աշխարհին:

Continue reading “АrtաՍահման պատկերասրահում Արևիկ Արևշատյանն է”

ArtաՍահման  և Ցուցասրահ պատկերասրահներում գեղանկարիչ Ավետիս Խաչատրյանն է․․․

69351408_2457560040945959_5163036661046575104_oArtաՍահման  և Ցուցասրահ պատկերասրահում ներկայանում է գեղանկարիչ Ավետիս Խաչատրյանը։

Ավետիսը ողջունում է կրթահամալիրի սովորողներին, ներկայացնում իր արվեստանոցը, աշխատանքները և փոխանցում ազատ ստեղծագործելու, կոլաժներ պատրաստելու առաջարկը։

Փորձենք․․․

 

Continue reading “ArtաՍահման  և Ցուցասրահ պատկերասրահներում գեղանկարիչ Ավետիս Խաչատրյանն է․․․”

Artասահման և Ցուցասրահ պատկերասրահներում Անանիա Քոչարյանն է

92789142_2746875818866571_8061874779637940224_nԱնանիա Քոչարյանի ուղերձը․

Ողջունում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի բոլոր աշակերտներին, ուսուցչական անձնակազմին, տնօրինությանը, ինչպես նաև Քնարիկ Ներսիսյանին, ով կազմակերպեց իմ առցանց անհատական առաջին  ցուցահանդեսը։ Կանխավ շնորհակալ եմ ուշադրության և հետաքրքրության համար։

 

Continue reading “Artասահման և Ցուցասրահ պատկերասրահներում Անանիա Քոչարյանն է”

Artասահման և Ցուցասրահ պատկերասրահներում Արման Գրիգորյանն է․․․

67167589_2842188602464894_6901972063389483008_n

Հեռավար-առցանց ընտանեկան դպրոցի հարթակում, Artասահման և Ցուցասրահ պատկերասրահներում ներկայանում է Արման Գրիգորյանը։

Continue reading “Artասահման և Ցուցասրահ պատկերասրահներում Արման Գրիգորյանն է․․․”

Մարինա Աբրամովիչ և Ուլայ….

1583222324-ulay-e-abramovic (1)

2020 թվականի մարտի 2-ին կյանքից հեռացավ 76 ամյա  Ուվե Լայսիսպենը, որը հայտնի է Ուլայ կեղծանունով: Նրա արվեստի, մասնավորապես՝ փերֆորմանսների մասին խոսեցին շատերը, սակայն էլ ավելի լայն զանգվածներին նրա անունը հայտնի դարձավ Մարինա Աբրամովիչի հետ ստեղծագործական ու սիրային կապի արդյունքում: Vnews-ը ներկայացնում է յուրատեսակ ստեղծագործողների խելահեղ սիրո պատմությունը, որը հաճախ հատում էր վտանգավորի սահմանագիծը:

Continue reading “Մարինա Աբրամովիչ և Ուլայ….”

Artասահման պատկերասրահի աշխատարանում Դավիթ Դավթյանն է․․․

28954168_1632008970188268_5434382018026281219_o Մարտի 10-ին, ժամը՝ 11։00 տեղի կունենա

վարպետաց դաս-պարապմունք Artասահման աշխատարանում։ Պարապմունքը վարում է գեղանկարիչ՝ Դավիթ Դավթյանը։ 

Մասնակիցներ՝ կերպարվեստի ընտրությամբ գործունեության Միջին դպրոցի սովորողներ։

Դասավանդողներ՝ Գագիկ Չարչյան, Կարեն Մկրտչյան

Պարապմունքը բաց է բոլոր ցանկացողների համար։

 

Artասահամանում «Երկու Սերունդ» ցուցադրությունն է․․․

87176618_638563763610124_1798324281671680_nՓետրվարի 27-ին Հյուսիսային դպրոցի «Artասահման» պատկերասրահում կայացավ «Երկու սերունդ» ցուցադրությունը, որտեղ ներկայացված էին հայր և դուստր Դավթյանների աշխատանքները: Ցուցադրության բացմանը ներկա էին կրթահամալիրի դասավանդողները և սովորողները:

Ցուցադրության ներկայացումից հետո բացվեց Artասահմանի աշխատարանը «Բնակավայրն առանց ճաղերի թեմայով», պարապմունքը վարեց՝ Հռիփսիմե Դավթյանը։

Continue reading “Artասահամանում «Երկու Սերունդ» ցուցադրությունն է․․․”