Artասահման պատկերասրահում Լիանա Ասատրյանն է

91297003_208429920594368_7643666881949204480_o

Իմ առաջին ցուցահանդեսն էր Գյումրու բիենալեում: Տասնութ տարեկան էի: Այդ ցուցահանդեսին հրավիրված էին միջազգային դեմքեր, մեծ նկարիչների աշխատանքներ էին ցուցադրվում: Բայց այդ բոլոր անունները մի կողմ. իմ աշխատանքը ցուցադրվում էր այն նույն սրահում, որտեղ դրված էին նաև իմ ուսուցիչ Արա Գուրզադյանի ստեղծագործությունները: Այդ փաստն ինձ համար մեծագույն երջանկություն էր` ցուցադրվել լեգենդար այդ մարդու հետ նույն սրահում:

Ամեն նկարի ավարտը տեսնելն է երջանկություն, որովհետև դրան հասնելը դժվար է, միշտ չէ, որ  զգում ես ավարտը: Էլ չասեմ, որ կարող եմ նաև ավարտի հանգուցալուծումից գոհ չլինել: Երբ հասկանում եմ, որ կայացավ ավարտը և ես հասցրեցի, կարողացա ասել այն, ինչ ուզում էի, երջանիկ եմ:

Continue reading “Artասահման պատկերասրահում Լիանա Ասատրյանն է”