2020 թվականի մարտի 2-ին կյանքից հեռացավ 76 ամյա Ուվե Լայսիսպենը, որը հայտնի է Ուլայ կեղծանունով: Նրա արվեստի, մասնավորապես՝ փերֆորմանսների մասին խոսեցին շատերը, սակայն էլ ավելի լայն զանգվածներին նրա անունը հայտնի դարձավ Մարինա Աբրամովիչի հետ ստեղծագործական ու սիրային կապի արդյունքում: Vnews-ը ներկայացնում է յուրատեսակ ստեղծագործողների խելահեղ սիրո պատմությունը, որը հաճախ հատում էր վտանգավորի սահմանագիծը: