Իմ ստեղծագործության հիմքում ընկած է էսթետիկան և դրանով ապրելու հավատը: Ես վստահ եմ, որ ինչ –
որ ժամանակ հետո, այնուամենայնիվ, տեղի կունենա մարդու և բնության հաշտեցումը: Աշխատանքը
կվերափոխվի խաղի, իսկ Գեղեցկությունն աշխարհում կսահմանի իր կարգուկանոնը: Գեղագիտական
ընկալումն էականորեն ինտուիտիվ է: Ազատ սինթեզի ճանապարհով այն արարում է գեղեցիկը․ դա
նպատակասլացությունն է առանց նպատակի, օրինաստեղծումն առանց օրենքի: Ես արվեստում կարևորում
եմ գեղեցկությունն իբրև գեղարվեստական օտարվածություն, որը հակադրված է պրագմատիկ աշխարհին:
ArtաՍահման պատկերասրահի վիրտուալ հարթակում նկարչուհի, համադրող Արևիկ Արևշատյանն է։
Պատմություններ կանանց մասին․Women’s Stories, Կտավ, յուղաներկ
Ոչնչի մասին․ About Nothing․ Կտավ, յուղաներկ
Անտիկի ներկայությունը․The Present of Antiguity, Կտավ, յուղաներկ
Դասախոսություն․Մարմինը, որպես իրականության զգացողության միակ սուբյեկտ․
Մարմինը մեզ կապում է ծննդյան և մահվան, ցավի և հաճույքի, արդարության և բռնության երևույթներին:
Այսինքն, եթե չհիշես մարմնիդ մասին, չտեսնես մարմնի պատկերներ, չես էլ նկատի, որ գոյություն ունի
իրականություն:
Ինչպես ուշաթափությունից կամ քնից արթնացած մարդը շոշափում է իր մարմինը՝ արթմնի վիճակը
արձանագրելու համար, այնպես էլ պատկերված մարմինը արձանագրում է իրականությունը՝ իր բոլոր
արտահայտություններով: